«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հայտնել է, որ «Էվերթոնի» նկատմամբ տարած հաղթանակից հետո վաղ է իր թիմին շնորհավորել Պրեմիեր Լիգայի չեմպիոնության համար:
«Քաղաքայինները» «Գուդիսոն Պարկում» արժանի դիմադրության հանդիպեցին, սակայն արդյունքում հաղթեցին 2:3 հաշվով և չեմպիոնական պայքարում առավելություն ստացան «Լիվերպուլի» նկատմամբ:
-Դա իսկապես մեծ քայլ էր դեպի տիտղոսը: Միշտ դժվար է այստեղ խաղալ «Էվերթոնի» դեմ: Եթե ինչ որ մեկը կասկածում էր «Էվերթոնի» ֆուտբոլիստների հետ կապված, կարող եմ ասել, որ նրանք մեկնարկային սուլիչից պայքարեցին մինչև վերջ:
Ամենակարևորն այն է, որ մենք հաղթեցինք: Մենք հանդիպեցինք բարձր ճնշման, սակայն, կարծում եմ՝ լավ խաղացինք: Հեշտ չէ, երբ գոլ ես բաց թողնում, սակայն մենք դրանից հետո լավ պաշտպանվեցինք: Եվ պետք չէ համարել, որ տիտղոսն արդեն մերն է: Այժմ մեր մտքերը միայն «Վիլլայի» դեմ խաղի հետ են կապված,- ասել է Պելեգրինին: BBC