«Լիվերպուլի» դարպասապահ Պեպե Ռեյնան խոստովանել է, որ իրեն հաճելի է լսել «Բարսելոնայի» հետաքրքրության մասին, սակայն հայտնել է, որ ուրախ կլինի մնալ «Էնֆիլդում»:
Ինչպես հայտնի է, 30-ամյա Ռեյնան համարվում է գլխավոր թեկնածուներից մեկը՝ փոխարինելու կատալոնացիների հիմնական դարպասապահ Վիկտոր Վալդեսին: Վերջինս ամենայն հավանականությամբ ամռանը կհեռանա ակումբից:
-Դեռ երեք տարվա պայմանագիր ունեմ «Լիվերպուլի» հետ, և ես, ինչպես և իմ ընտանիքը, շատ երջանիկ ենք այստեղ: Բամբասանքները դժվար է կառավարել, սակայն անկասկած հաճելի է, երբ քեզանով հետաքրքրվում է «Բարսելոնայի» նման ակումբը:
Չգիտեմ՝ ակումբների կամ իմ գործակալի միջև կապ եղել է, թե ոչ: Այս պահին չեմ մտածում, որ այս ամենի մեջ թաքնված է ինչ-որ լուրջ բան,- հայտնել է Պեպեն: Cadena Ser