«Չելսիի» դարպասապահ Պետր Չեխը հերքել է լուրերն այն մասին, թե նա տեղափոխվում է «Արսենալ»:
-Հետաքրքիր նորություն է, սակայն այսպիսի ենթադրությունները մեկնաբանության կարիք չունեն: Ինձ այս մասին ոչինչ հայտնի չէ: Ոչ մեկն այս մասին ինձ հետ չի խոսել: Անկեղծ ասած, չեմ կարող նույնիսկ ինձ այսպիսի բան պատկերացնել:
Սովորաբար նման շշուկներին ուշադրություն չեմ դարձնում: Սակայն երբ իմանում եմ այդ մասին, ապա ստիպված եմ լինում մտածել, թե ինչ ասել մամուլին:
Որոշ ֆուտբոլիստներ թերթեր են կարդում: Նրանց մի մասին հետաքրքրում է հանդիպումների մասին հաշվետվությունները, մյուսներին՝ թե ինչ է գրվել իրենց խաղի մասին: Ես չեմ կարդում ու հենց այսպիսի բաների պատճառով: Այս շշուկներին լուրջ ուշադրություն չեմ դարձնում,- հայտնել է Չեխը: