«Չելսիի» դարպասապահ Պետր Չեխը կոտրել է ձեռքի մատը շաբաթ օրը կայացած «Նյուքասլի» դեմ խաղի ժամանակ և հիմա ստիպված է որոշ ժամանակով վերադառնալ հիվանդանոց:
30-ամյա դարպասապահը բաց է թողել ակումբի հունվարյան երեք խաղերը աճուկի վնասվածքի պատճառով և միայն անցած հանգստյան օրերին էր դաշտ վերադարձել: Պետրը չկարողացավ փրկել «Չելսիին» «Սեյնտ Ջեյմս Պարկում» կրած պարտությունից (3:2) և հիմա ստիպված է վերադառնալ հիվանդանոց:
Մատի կոտրվածքի պատճառով Չեխը չի մեկնել Չեխիայի ազգային հավաքական, որը չորեքշաբթի օրը ընկերական հանդիպում է անցկացնելու Թուրքիայի դեմ:
-Պետրը չի գալու մեզ հետ,- հայտնել է չեխերի գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկը: Sky Sports