«Արսենալի» պաշտպան Պեր Մերտեզակերը և կիսապաշտպան Տոմաշ Ռոսիցկին նոր պայմանագրեր են ստորագրել ակումբի հետ: Այս մասին հաղորդում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:
29-ամյա Մերտեզակերը «Արսենալում» է 2011թ-ի օգոստոսից, երբ տեղափոխվեց Բրեմենի «Վերդերից»: Ընթացիկ մրցաշրջանում Պերն իր 100-րդ խաղն ացնկացրեց լոնդոնյան ակումբում:
Իսկ ահա 33-ամյա Ռոսիցկիի համար այս մրցաշրջանը 8-րդն է «Արսենալում»: Այժմ փորձառու չեխի անվան դիմաց «Արսենալում» անցկացրած 209 խաղ կա: Տոմաշի նախորդ պայմանագիրը կլրանար այս մրցաշրջանի ավարտին:
Նոր պայմանագրով Մերտեզակերն «Արսենալում» կխաղա մինչև 2017թ-ը, իսկ Ռոսիցկին՝ 2015թ-ի ամառը:
-Այս ֆուտբոլիստները տիրապետում են բացառիկ վարպետության և փորձի: Բարձր մակարդակով հանդես գալը խոսում է նրանց որակների մասին: Այս նորությունը շատ կարևոր էր մեզ համար,- ասել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: