«Մադրիդի Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հեգնանքով բացառել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վերադարձը Մադրիդ։
Խոսակցությունների համաձայն, Ռոնալդուն որոշել է հեռանալ «Յունայթեդից» այնտեղ, որտեղ նա կարող է մասնակցել Չեմպիոնների Լիգայի խաղարկությանը և պայքարել տիտղոսնրի համար։
Հանկարծ պարզվեց, որ Ռոնալդուն շատ տարբերակներ չունի, և դրանցից մեկը «Ռեալն» էր, որտեղ Կրիշտիանուն խաղացել է 2009-ից 2018 թվականներին։ Սակայն Պերեսը պորտուգալացի վետերանի կարիքը չունի։
«Գնե՞լ Կրիշտիանուին, կրկի՞ն, նա 38 տարեկան է» – մեջբերում է Daily Mail-ը: