«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Խերարդ Պիկեն Չեմպիենների Լիգայի 1/8-րդ եզրափակչում Մադրիդի «Ռեալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հակամարտության մասին հայտնել է իր կարծիքը:
Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի կարծիքը այս հարցում միանշանակ է: Հիշեցնենք, որ Պիկեն ժամանակին հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում»:
-Ցանկանում եմ, որ հաջորդ փուլ դուրս գա «Մանչեսթեր Յունայթեդը»: Ես արդեն խոսել եմ Ռիո Ֆերդինանդի հետ և նա հայտնել է, որ թիմը լավ է տրամադրված,- հայտնել է Պիկեն: