Իտալական ֆուտբոլի լեգենդ Անդրեա Պիրլոն «Արսենալի» փլեյմեյքեր Մեսութ Օզիլին համարել է այս պահին Եվրոպայի ամենաստեղծագործ ֆուտբոլիստը։
27-ամյա Օզիլը Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում կատարել է արդեն 16 գոլային փոխանցում և լավ հնարավորություն ունի շրջանցելու Թիերի Անրիի ռեկորդը, ով 2002/03 մրցաշրջանում կատարեց 20 գոլային փոխանցում։
Պիրլոն տպավորված է թուրք ֆուտբոլիստով և կարծում է, որ այս պահին Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանը մրցակից չունի Եվրոպայում։
-Այս պահին Օզիլը Եվրոպայի ամենաստեղծագործ ֆուտբոլիստն է։ Նա անհավանական քանակով պահեր է ստեղծում հարձակման գծում գործող ֆուտբոլիստների համար,- ասել է Պիրլոն։ Shortlist