• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պոչետինոն մտահոգված է Նկունկույի առողջությամբ

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մտահոգված է հարձակվող Քրիստոֆեր Նկունկուի նոր վնասվածքի պատճառով:

Նախամրցաշրջանային շրջագայության ժամանակ ծնկի վնասվածք ստանալուց և վիրահատությունից հետո Նկունկուն բաց թողեց իր դեբյուտային անգլիական մրցաշրջանի սկզբնամասը։

Բայց հենց Քրիստոֆերը խաղադաշտ վերադարձավ, նա վնասեց ազդրը։

Նկունկուն չի մասնակցել «Չելսիի» վերջին 2 հանդիպումներին, իսկ բժշկական անձնակազմը դեռ պետք է պարզի, թե ինչ է պատահել 26 ամյա ֆրանսիացու հետ:

«Մենք վրդովված ենք և մի փոքր անհանգստացած, քանի որ ցանկանում ենք նրան հնարավորինս շուտ ոտքի կանգնեցնել: Մենք դեռ գնահատում ենք նրա ֆիզիկական վիճակը: Մենք չգիտենք, թե ինչ է լինելու:

Քրիստոֆերի համար հեշտ չէ: Նա չի կարողանում մարզվել արդեն մոտ 10 օր: Նա նոր էր ապաքինվել նախկին վնասվածքից և նույնիսկ «Կրիստալ Փելեսի» դեմ խաղում ընդգրկվել էր  մեկնարկային կազմում»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում BBC-ն: