Պեդրո Պորրոյի գոլը թույլ տվեց «Տոտտենհեմին» 1-0 հաշվով հաղթանակ տանել «Բերնլիի» դեմ և դուրս գալ Անգլիայի գավաթի 4-րդ փուլ։
Բացի «Տոտտենհեմից» 4-րդ փուլ է դուրս եկել նաև «Ֆուլհեմը», որը նույն հաշվով հաղթել է Չեմպիոնշիպը ներկայացնող «Ռոտերհեմին»։ Բայց «Վուլվերհեմպտոնը» տասը հոգով խաղալիս կարողացավ ոչ֊ոքի ավարտել «Բրենտֆորդի» դեմ կայացած հանդիպումը (1:1), և գնաց արժանի վերախաղարկման:
«Տոտտենհեմ» 1 – 0 «Բերնլի»
Գոլեր՝ Պորրո
Դեղին՝ Հիլ – Թրեսոր, Քալեն
«Ֆուլհեմ» 1 – 0 «Ռոթերհեմ»
Գոլեր՝ Դեկորդովա-Ռեյդ
«Բրենտֆորդ» 1 – 1 «Վուլվերհեմպտոն»
Գոլեր՝ Մոպե – Դոյլ
Կարմիր՝ Գոմես
Դեղին՝ Ռոերսլև, Դամսգարդ, Լեյվիս-Պոտեռ – Բուենո, Սեմեդու