Ամռանը ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենը» թիմը գլխավորելու համար առաջարկ կանի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին: Ընդունելու դեպքում ֆրանսիացին կդառնա ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլային մարզիչը:
Եվրոպական մի շարք գրանտների հետ «ՊՍԺ»-ն պայքարում էր Խոսեպ Գվարդիոլայի համար, ով օրեր առաջ ընտրեց Մյունխենի «Բավարիան»: Ֆրանսիական ակումբի մյուս հավանական թեկնածու Ժոզե Մոուրինյոն արդեն հայտնել է, որ պատրաստվում է վերադառնալ Անգլիա:
«ՊՍԺ»-ն այնքան էլ գոհ չէ ներկայիս մարզիչ Կառլո Անչելոտիից, ով ամենայն հավանականությամբ մրցաշրջանի ավարտին կազատվի զբաղեցրած պաշտոնից:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «ՊՍԺ»-ն ցանկանում է պայմանագիր ստորագրել Վենգերի հետ, ում ծառայություններով ակումբը հետաքրքրված է 2011թ-ից: Վենգերին կառաջարկվի 30 մլն ֆունտ արժեքով 3 տարվա պայմանագիր: Այդ պարագայում Արսեն Վենգերը կարող է դառնալ ամենաբարձր վարձատրվող մարզիչը: