Պրեմիեր լիգայի ակումբները համաձայնել են հանել բուկմեյքերների լոգոտիպերը իրենց մարզաշապիկների վրայից:
Այս պահին Պրեմիեր լիգայի ութ ակումբների տիտղոսային հովանավոր են հանդիսանում բուքմեյքերական գրասենյակները, և այդ պայմանագրերը գնահատվում են տարեկան 60 միլիոն ֆունտ ստերլինգ ընդհանուր առմամբ, հայտնում է Sky Sports-ը:
Ութ ակումբներն են՝ «Բորնմուտը», «Բրենտֆորդը», «Էվերթոնը», «Ֆուլհեմը», «Լիդսը», «Նյուքասլը», «Սաութհեմպտոնը» և «Վեստ Հեմը»:
Սակայն դա կփոխվի 2026/27 մրցաշրջանից։ Համապատասխան հաստատումը ստացվել է այսօր։ Պրեմիեր լիգան կլինի առաջին սպորտային լիգան Բրիտանիայում, որն ինքնակամ կդադարեցնի բուքմեյքերների գովազդը։
Համապատասխան որոշումն ընդունվել է մշակույթի, լրատվության և սպորտի նախարարության հետ խորհրդակցություններից հետո։ Փաստորեն, Պրեմիեր լիգան նախաձեռնեց նախքան կառավարության միջամտությունը, որը, ինչպես հայտնի է, ծնում է անկախ ֆուտբոլային հանձնաժողովի գաղափարը: