Իտալական «Ինտերի» կիսապաշտպան Ջոել Օբիի ներկայացուցիչը խոստովանել է, որ Պրեմիեր Լիգայի մի քանի ակումբներ հետաքրքրված են իր հաճախորդով:
Մի շարք վնասվածքների պատճառով 22-ամյա նիգերիացին բաց թողեց գրեթե ամբողջ մրցաշրջանը, և չօգնեց իր հավաքականին Աֆրիկայի գավաթի խաղարկությունում: Այդուհանդերձ, չնայած Օբիի բազմաթիվ վնասվածքներին, անգլիական ակումբները ցանկանում են տեսնել նրան իրենց շարքերում:
-Կարող եմ ասել, որ Ջոելով հետաքրքված են Պրեմիեր Լիգայում: Ֆուտբոլիստը բարդ շրջան ունեցավ, բայց հիմա նրա հետ ամեն ինչ կարգին է: Նա կմեկնի «Ինտերի» հետ միջմրցաշրջանային նախապատրաստությանը, իսկ հետո մենք կիմանանք, թե ակումբն ինչ է ուզում:
Օբին ունի գործող պայմանագիր մինչև 2017 թվականը, բայց այս պահից մինչև տրանսֆերային պատուհանի փակումը ոչ ոք չի կարող կռահել, թե ինչ կլինի,- FC Inter News-ին տված հարցազրույցում հայտնել է գործակալ Ռենցո Կոնտրատտոն:
Հավելենք, որ լուրերի համաձայն, Ջոելին ցանկանում են ձեռք բերել «Նյուքասլը» և «Սանդերլենդը»: