Պրեմիեր Լիգայի միանգամից չորս ակումբներ Ռոբերտ Սնոդգրասի տրանսֆերը ձեռք բերելու համար բանակցում են «Նորվիչ Սիթիի» հետ:
Շոտլանդիայի հավաքականի ֆուտբոլիստի ներկայիս պայմանագրի լրանալուն մեկ տարի կա: Ռոբերտն արդեն հայտնել է իր ակումբին, որ չի ցանկանում է երկարաձգել պայմանագիրը և մտադիր է վերադառնալ Պրեմիեր Լիգա:
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, 26-ամյա Սնոդգրասի համար արդեն բանակցություններ են վարում «Հալլ Սիթին», «Սանդերլենդը», «Վեստ Բրոմվիչը» և բարձրագույն առաջնություն վերադարձած «Քուինս Պարկ Ռեյնջերսը»:
Ավելացնենք, որ Սնոդգրասը «Նորվիչում» է 2012-ից, երբ տեղափոխվեց «Լիդսից»: Այդ պահից նա «Նորվիչում» մասնակցել է մոտ 100 հանդիպման՝ դառնալով թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը: