• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պրեմիեր Լիգայում գործակալներին ամենից շատ վճարում է «Չելսին»

Ֆաբրեգաս Կոստա2013թ-ի հոկտեմբերի 1-ից մինչև 2014թ-ի սեպտեմբերի 30-ը Պրեմիեր Լիգայի ակումբները ֆուտբոլային գործակալներին վճարել են 115 մլն ֆունտ:

Այդ ծառայության համար ամենից շատ ծախսել է «Չելսին»՝ 16,7 մլն ֆունտ: «Կապույտներն» այդ գումարը ծախսել են, որպեսզի իրականացնեն Նեմանյա Մատիչի, Սեսկ Ֆաբրեգասի և Դիեգո Կոստա ծախսատար տրանսֆերները:

«Չելսիից» քիչ պակաս է ծախսել «Լիվերպուլը»: Վերջին երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում «կարմիրները» գործակալներին վճարել են 14,3 մլն ֆունտ: Ցուցակի երրորդ հորիզոնականում է գտնվում «Մանչեսթեր Սիթին»:

Պրեմիեր Լիգայի ակումբներից ամենից խնայողը եղել է «Բերնլին», որն այդ ծառայության համար ծախսել է ընդամենը 711 հզր ֆունտ:

Գործակալների վճարները 2013թ հոկտեմբերից 2014թ սեպտեմբեր.

«Արսենալ» – £4,293,407
«Աստոն Վիլլա» – £2,577,866
«Բերնլի» – £711,024
«Չելսի» – £16,771,328
«Կրիստալ Փելես» – £2,200,797
«Էվերթոն» – £5,753,269
«Հալլ Սիթի» – £2,459,010
«Լեսթեր Սիթի» – £1,608,418
«Լիվերպուլ» – £14,308,444
«Մանչեսթեր Սիթի» – £12,811,946
«Մանչեսթեր Յունայթեդ» – £7,975,556
«Նյուքասլ Յունայթեդ» – £3,876,250
ՔՊՌ – £3,242,668
«Սաութհեմպտոն» – £2,766,444
«Ստոկ Սիթի» – £3,986,850
«Սանդերլենդ» – £5,276,674
«Սուոնսի» – £3,784,090
«Տոտտենհեմ Հոտսպուր» – £10,983,011
«Վեստ Բրոմվիչ» – £3,493,745
«Վեստ Հեմ»- £6,380,339

Ընդհանուր: £115,202,886

Հետաքրքիր փաստեր