Մյուս սեզոնին Պրեմիեր լիգայում կփորձարկվի այնպիսի գաղափարը, որը հնարավորություն կտա ֆուտբոլիստների մոտ ուղեղի ցնցման կասկածի ժամանակ կատարել ժամանակավոր փոփոխություն։
Ինչպես հաղորդում է BBC-ն, Պրեմիեր լիգան, ինչպես նաև Ֆրանսիայի Լիգա 1-ը և MLS-ը, համապատասխան առաջարկով ուղղակիորեն դիմել են Միջազգային ֆուտբոլային ասոցիացիաների խորհրդին (IFAB):
Ակնկալվում է, որ հանդիպման ժամանակ գլխի վնասվածք ստացած ֆուտբոլիստը ժամանակավորապես կզիջի իր տեղը խաղադաշտում մեկ ուրիշին, որպեսզի 10-15 րոպեի ընթացքում անցնի ուղեղի ցնցման բժշկական թեստեր, այնուհետև կամ վերադառնա խաղ, կամ ավարտի այն:
Սպասվում է, որ IFAB-ն իր պատասխանը կտրամադրի միայն մարտին, և հաստատ չէ, որ այն դրական կլինի։ Միջազգային խորհուրդը ներկայումս կողմնակից է մշտական փոխարինմանը, ժամանակավոր փոխարինմանը: