Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի գործադիր տնօրեն Մահետա Մոլանգոն կարծում է, որ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում վնասվածքների աղետը պայմանավորված է VAR-ով:
Անցյալ երկուշաբթի, երբ «Տոտտենհեմը» 1-4 հաշվով պարտվեց «Չելսիին», VAR-ը մի քանի անգամ ընդհատեց խաղը, և Մոլանգոն դա տեսնում է որպես կատարյալ օրինակ, թե ինչու է նման միջամտությունը մեծացնում մկանների վնասման վտանգը:
«Եթե ես վստահեմ իմ բնազդներին, ապա կասեմ, որ այդ դադարները, ինչպես տեսանք երկուշաբթի օրը, հանգեցնում են վնասվածքների, քանի որ խաղացողների մկանները այդ ժամանակահատվածում հասցնում է սառել, իսկ հետո ստիպված են լինում անմիջապես ծանրաբեռնել իրենց մկանները արագացումներ կատարելու համար: Խաղացողների բարեկեցությունն արժանի է մեծ ուշադրության»:
«Ես կգերադասեի խոսել փաստերի և թվերի մասին, քան պարզապես զգացմունքների: Մեր գաղափարներից մեկն է ստեղծել փորձագետների խումբ, որը կարող է ճշգրիտ տվյալներ տրամադրել: Այդ խմբում կներառվեն ֆիզիոթերապևտներ, մարզիչներ և բժիշկներ, ովքեր կարող են ուսումնասիրել ամեն ինչ», – Մոլանգոյի խոսքերն է մեջբերում Daily Mirror.