«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Էմանուելե Ջակերինին համաձայնել է տեղափոխվել «Սանդերլենդ»: Տրանսֆերը գնահատվում է 8 մլն եվրո:
Ինչպես հայտնում է Sky Sport Italia-ն, պայմանավորվածությունն այս մասին ձեռք է բերվել չորեքշաբթի օրը: «Կատուների» գլխավոր մարզիչ Պաոլո Դի Կանիոյի 28-ամյա հայրենակիցը համաձայնել է 4-ամյա պայմանագիր կնքել` տարեկան 2 մլն եվրո աշխատավարձով:
Անցած մրցաշրջանում «Յուվենտուսի» կազմում Ջակերինին ընդամենը 17 հանդիպում է անցկացրել Ա Սերիայում, սակայն վերջերս տեղի ունեցած Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության ընթացքում հավաքականի կազմում կարողացավ իրեն լավագույն կողմից դրսևորել: «Սանդերլենդի» գլխավոր մարզչին Էմանուելեի մեջ դուր են եկել այնպիսի որակներ, ինչպիսիք են հնարավորություն ստեղծելու ունակությունը և թիմի հետ ջանասիրաբար աշխատելու պատրաստակամությունը: