«Բիրմինգհեմի» 19-ամյա դարպասապահ Ջեկ Բուտլանդը հաստատել է, որ հունվարին նա մերժել է «Չելսիի» առաջարկը:
Ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը մամուլում տարածվեց տեղեկություն այն մասին, որ անգլիացի տաղանդավոր խաղացողի համար պայքարի մեջ է մտել նաև «Չելսին»:
Մինչդեռ Ջեկը տեղափոխվեց «Ստոկ Սիթի» 3.5 մլն ֆունտով, որից հետո անմիջապես վարձավճարով վերադարձավ «Բիրմինգհեմ» մինչև մրցաշրջանի ավարտը: Այնուամենայնիվ, այժմ Բուտլանդը կարող է հաստատել, որ «Չելսին» իսկապես առաջարկ է արել նրան ձեռք բերելու համար:
-Բավականին անհարմար ստացվեց, քանի որ «Չելսիի» մի քանի խաղացողներ արդեն հարցրել էին իմ իրավիճակի մասին: Սակայն նրանք հասկացան այն, ինչ ես բացատրեցի նրանց: «Չելսին» ֆանտաստիկ ակումբ է, և ես երջանիկ կլինեի «այո» պատասխանել նրանց: Սակայն ես չեմ զգում, որ նրանք ի վիճակի են երաշխավորել իմ մշտական խաղային պրակտիկան:
Չէի զգում, որ դա ինձ ձեռնտու է, այդ իսկ պատճառով շնորհակալություն հայտնեցի նրանց և պատասխանեցի, որ դա ինձ համար չի: Հնարավոր է՝ ապագայում մեզ մոտ ինչ-որ բան կստացվի,- հայտնել է Բուտլանդը Daily Mirror-ին տված հարցազրույցի ժամանակ: