«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ կիսապաշտպան Ջեկ Ուիլշերը հնարավոր է բաց թողնի շաբաթ օրը կայանալիք «Բլեքբեռնի» դեմ խաղը Անգլիայի գավաթի 5-րդ փուլի շրջանակներում: Սա «զինագործների» վերջին հանդիպումն է «Բավարիայի» հետ խաղից առաջ:
21-ամյա Ուիլշերը հարկադրված փոխարինվեց «Սանդերլենդի» դեմ խաղի ժամանակ անցած հանգստյան օրերին: Այդ ժամանակ կիսապաշտպանը մեջքի լուրջ վնասվածք ստացավ:
Ֆրանսիացի մասնագետը դեռ չի որոշել՝ արդյոք Ջեկը կմասնակցի գավաթային խաղին, թե կմնա առանց պրակտիկայի մինչև «Բավարիայի» հետ խաղը:
-Ջեկն ապաքինվում է, սակայն նա առաջվա պես հարցականի տակ է: Նա մեջքի վնասվածք ունի,- հայտնել է Վենգերը:
Միևնույն ժամանակ «Արսենալի» ավագ Թոմաս Վերմալենը խոստովանել է, որ ամբողջությամբ լուծել է առողջական խնդիրները:
«Այս պահին ինձ հիանալի եմ զգում, ամբողջ շաբաթ մարզվում եմ ու հույս ունեմ շուտով վերադառնալ»,- գրել է Վերմալենն իր թվիթերյան էջում: