«Արսենալի» կիսապաշտպան Ջեկ Ուիլշերը հայտնել է, որ ցանկանում է դառնալ իր թիմի ավագը:
21 տարեկան հասականում Ուիլշերն «Արսենալի» կարևոր խաղացողներից մեկն է, ով առաջին թիմում նորամուտը նշել է 16 տարեկանում: Ջեկը պատրաստ է նաև իր վրա մեծ պատասխանատվություն վերցնել:
-Ես այտեղ եմ մեծացել և ավագ եմ եղել 16 և 18 տարեկանների թիմում: Նախորդ մրցաշրջանում՝ «Վեստ Հեմի» դեմ խաղում մոտ 20 րոպե կրեցի ավագի թևկապը:
Այն թիմից, որտեղ ես ընդունվեցի, քչերն են մնացել: Ես ինձ հնաբնակներից մեկն եմ համարում: Մեզ միացավ Միկելը (Արտետա), ով «Էվերթոնում» ավագ էր: Անգամ եթե նա դաշտից դուրս է, վնասվածք կամ որակազրկում ունի, միշտ խաղադաշտում է լինում և աջակցում է թիմին: Ես կցանականամ նրա օրինակով ավելի մեծ պատասխանավտություն վերցնել և կան ֆուտբոլիստներ, ովքեր կօգնեն ինձ,- «Արսենալի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Ուիլշերը: