«Լիվերպուլի» պաշտպան Ջեյմի Կարագերը խոստովանել է, որ իր կարիերայի գլխավոր հիասթափությունը Պրեմիեր Լիգայի չեմպիոնական տիտղոս չնվաճելն է:
«Քուինս Պարկ Ռեյնջերսի» հետ կայանալիք կիրակնօրյա խաղը վերջինն է լինելու 35-ամյա Կարագերի համար: Վետերանը որոշել է ավարտել ֆուտբոլային կարիերան՝ չնայած հիանալի մարզավիճակին:
16 տարվա պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Ջեյմին անցկացրել է 723 հանդիպում՝ հաղթելով Չեմպիոնների Լիգայում, ՈՒԵՖԱ-ի գավաթում, երկու անգամ Անգլիայի գավաթում և երեք անգամ էլ Լիգայի գավաթում: Ֆուտբոլիստը չի հաղթել միայն Պրեմիեր Լիգայում:
-Երբեք չեմ հաղթել Պրեմիեր Լիգայում, և դա իմ հիասթափությունն է: Կցանկանայի տիտղոսը նվաճել:
Ինչո՞ւ դա չպատահեց: Ամեն ինչ շատ պարզ է: Մենք բավականին լավը չէինք: Այստեղ հարգելի պատճառ լինել չի կարող: Մյուս ակումբները մեզնից լավն էին: Մեկ-երկու անգամ մոտ էինք այն նվաճելուն, սակայն «Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» մեզնից լավն էին:
Յուրաքանչյուրի մոտ էլ կա մի բան, որին նա չի հասել: Միշտ էլ հնարավոր էր ավելիին հասնել, քան դու կարող ես,- ասել է Ջեյմին: BBC