Հակառակ լուրերին՝ Ջեսսի Մարշը չի գլխավորի «Սաութհեմպտոնը»։
Վերջերս հաղորդվում էր, որ Մարշը, փետրվարի սկզբին, հեռացվելով «Լիդսից», բանավոր համաձայնության է եկել գլխավորել ԱՊԼ-ի ետնապահ «Սաութհեմպտոնը»:
Սակայն Sky Sports-ին հայտնի է դարձել, որ պայմանագրի վերջնական մանրամասներն անհաղթահարելի խոչընդոտ են հանդիսացել Ջեսսի հետ բանակցություններում:
Նույն օրը Մարշը մի քանի ժամ զրուցել է «Սաութհեմպտոնի» սեփականատերերի հետ, սակայն ի վերջո կողմերը որոշել են չհամագործակցել։
Այսպիսով, «սրբերի» որոնումները շարունակվում են, և Ռուբեն Սելերսը թիմին կնախապատրաստի շաբաթ օրը կայանալիք «Չելսիի» դեմ խաղին։