«Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդն օգտվելով միջազգային խաղերի դադարից, երեկ հավաքել էր իր ընկերներին, որպեսզի անցկացնի իր հրաժեշտի խաղը:
Այդ խաղում Ջերարդի թիմը մրցում էր «կարմիրների» մեկ այլ լեգենդ Ջեյմի Կարագերի թիմի հետ: Խաղն ավարտվեց 2:2 հաշվով, իսկ Ջերարդը երկու անգամ անվրեպ իրացրեց 11 մետրանոցը:
Հիշեցնենք, որ 34-ամյա Ջերարդի գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ կլրանա այս մրցաշրջանի ավարտին: Ակումբը հրաժարվեց իր երկար տարիների առաջատարից՝ կազմակերպելով այս խաղը:
Ավելացնենք, որ խաղից ստացված ողջ հասույթը կուղղվի բարեգործության:
Ջերարդի թիմ 2-2 Կարագերի թիմ
Գոլեր. Ջերարդ՝ 37ր (11մ), 69ր (11մ), Բալոտելլի՝ 9ր, Դրոգբա՝ 22ր: