Հարձակվող Ջերմեյն Դեֆոն կարծում է, որ «Տոտտենհեմի» ներկայիս թիմը լավագույնն է, որի կազմում նա երբևէ հանդես է եկել «Ուայտ Հարթ Լեյնում»:
Ընթացիկ մրցաշրջանը բավականին հաջող է ընթանում լոնդոնյան ակումբի համար: Անդրե Վիլաշ-Բոաշի թիմն այս պահին գտնվում է Պրեմիեր Լիգայի երրորդ հորիզոնականում: Միևնույն ժամանակ նրանք հանդես են գալիս Եվրոպա Լիգայում:
-Կարծում եմ՝ սա թերևս լավագույն թիմն է, որի կազմում ես երբևէ հանդես եմ եկել: Որպես խաղացող՝ միշտ էլ նշել եմ, որ երբ խաղում ես լավ ֆուտբոլիստների հետ, դա հեշտացնում է կյանքը: Հատկապես հարձակվողի համար է լավ, քանի որ նա գիտի, որ անշուշտ խփելու հնարավորություն կստանա,- հայտնել է Դեֆոն: Goal