Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ» – «Ռեալ Մադրիդ» (1:2) խաղի մրցավար Ջյունեյտ Չակիրը մեկնաբանել է իր որոշումը՝ կապված Նանիի հեռացման հետ:
-Խաղից հետո արված քննադատությունն ինձ ընդհանրապես չի վշտացնում: Ես պարզապես այդ մասին չեմ մտածում: Ինձ շատ լավ եմ զգում:
Եղել են դեպքեր, երբ ինձ ավելի ուժգին են քննադատել, սակայն ամեն անգամ ես դաշտ եմ դուրս եկել և կատարել իմ աշխատանքը:
Հիմա էլ չեմ կասկածում այն որոշման ճշմարտացիության վրա, որ կայացրել եմ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Ռեալ Մադրիդ» խաղի ժամանակ: Նանիին ցույց տված կարմիր քարտը ճիշտ էր: Ժամանակի ընթացքում մարդիկ դա կհասկանան,- հայտնել է Չակիրը: