«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ջո Հարտը չգիտի Չեմպիոնների Լիգայում «քաղաքայինների» հերթական անհաջող ելույթի պատճառը:
-Միգուցե դա մեր նախորդ խաղերի հետևանքն էր: Ես չգիտեմ թե ինչու այդպես ստացվեց: Ցանկանում եմ գտնել այս հարցի պատասխանը:
Մենք գործում էինք պահանջվող ռիթմով: Կարող եմ ասել, որ խաղով չէինք զիջում մրցակցին, սակայն արդյունքում պարտվեցինք:
Հաղթանակը մեզ կտար Եվրապա Լիգայի ուղեգիր: Բայց դա էլ այդքան կարևոր չէ: Մեզ բաժին էր ընկել բարդ խումբ, սակայն ամեն ինչի համար պետք է մեզ մեղադրենք,- ասել է Հարտը: BBC