«Չելսիի» լեգենդ Ջոն Թերրին իր ապագան տեսնում է ֆուտբոլում՝ որպես ակումբի տնօրեն։
Կախելով իր խաղակոշիկները 2018 թվականին՝ Թերրին երկու տարի անցկացրեց, որպես Դին Սմիթի օգնական «Աստոն Վիլլայում»: Հետո Ջոնը լքեց բիրմինգհեմյան ակումբը՝ ինքնուրույն մարզչական կարիերա սկսելու համար։
Այնուամենայնիվ, համապատասխան փորձի բացակայությունը և ռասիստական սկանդալի պատճառով արատավոր հեղինակությունը թույլ չտվեցին Թերրիին ստանալ այն առաջարկները, որոնց վրա հույս էր դրել։
2022 թվականի հունվարից Թերրին աշխատել է, որպես խորհրդատու մարզիչ «Չելսիի» ակադեմիայում՝ միաժամանակ ՖԻՖԱ-ի դասընթացներ անցնելով ֆուտբոլային ակումբների կառավարման ոլորտում։ Ջոնի հետ նույն խմբում էին Ֆաբիո Կանավարոն և Ֆիլիպ Սենդերոսը։
Այս 12-ամսյա դասընթացները ներառում էին առաջնորդության, կառավարման, սպորտի ռազմավարության և ակադեմիայի հետ փոխգործակցության բլոկներ: Այժմ 41-ամյա անգլիացին պատրաստ է գործնականում կիրառել իր գիտելիքները, հայտնում է The Times-ը։