Երեկ երեկոյան «Չելսիի» ավագ Ջոն Թերրին առանց որևէ խնդրի «Չելսիի» պահեստային կազմով մասնակցել է «Ֆուլհեմի» դեմ խաղին: Ֆուտբոլիստը խաղացել է մեկ ամբողջ խաղակես:
Սա 32-ամյա պաշտպանի առաջին խաղն էր նոյեմբերի 11-ից հետո: Ֆուտբոլիստը «Լիվերպուլի» հետ խաղում ծնկի վնասվածք էր ստացել: Նրա վերադարձը անժամկետ հետաձգվում էր, սակայն այժմ պարզ է, որ բոլոր խնդիրները անցյալում են:
Թերրին արդեն պատրաստ է վերադառնալ «Չելսիի» առաջին կազմ: Սպասվում է, որ անգլիացի պաշտպանը կխաղա «Ստոկ Սիթիի» դեմ խաղում: