Պաշտպան Ջոննի Էվանսը հնարավոր է վերադառնա «Մանչեսթեր Յունայթեդի» կազմ Պրեմիեր Լիգայի շրջանակներում շաբաթ օրը կայանալիք «Ֆուլհեմի» հետ խաղին:
Ուրբաթ օրն արդեն Էվանսը կմարզվի ամբողջ թիմի հետ՝ վերջնականապես ապաքինվելով ծնկատակի ջիլի վնասվածքից: Էվանսը դեռ հնարավորություն ունի մասնակցելու շաբաթ օրը կայանալիք հանդիպմանը:
Իսկ վինգեր Էշլի Յանգը դեռ չի բուժել ծունկը, և նրա վերադարձը դաշտ հետաձգվում է որոշ ժամանակով:
-Էշլին առաջվա պես անհասանելի է մեզ համար: Բայց հույս ունենք, որ Ջոննին այսօր կմարզվի: Նրա վերադարձով ևս մեկ տարբերակ կավելանա, և դա լավ նորություն է,- հայտնել է ակումբի գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը: Manchester Evening News