Սպասվում է, որ «Արսենալի» կիսապաշտպան Դեքլան Ռայսը կհասցնի վերականգնվել հունվարի 30-ին կայանալիք «Նոթինգհեմ Ֆորեստի» դեմ խաղին մասնակցելու համար:
Անցած շաբաթ օրը «Կրիստալ Փելեսի» դեմ խաղի 73-րդ րոպեին Ռայսը ստիպված եղավ փոխարինվել՝ գանգատներ ունենալով մկանների հետ:
Ինչպես նշում է Daily Mail-ը, դա պարզապես մկանային լարվածություն էր, իսկ «Արսենալի» մյուս լավ նորությունն այն է, որ Միկել Արտետայի թիմը խաղ չի անցկացնի մինչև հաջորդ երեքշաբթի:
Սպասվում է, որ այս շաբաթը Ռայսի համար բավական կլինի հանգստանալու և «Նոթինգհեմ» մեկնելուն պատրաստվելու համար։
Ռայսը մասնակցել է Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 21 հանդիպումներից բոլորին՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: