«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը մեկնաբանել է Լիգայի գավաթի կիսաեզրափակիչ փուլի «Սուոնսի»-«Չելսի» հանդիպումը (0:0), ինչպես նաև կարծիք է հայտնել Էդեն Ազարի հեռացման մասին, որը ոտքով հարվածել էր գնդակ մատուցող տղային:
-Այս առաջնությունում կա երկու խաղ, սակայն մենք չօգտվեցինք այդ հնարավորությունից և ոչ մի խաղում: Պետք է արժանին մատուցել «Սուոնսիին»: Նրանք հիանալի աշխատանք կատարեցին:
Չեմ տեսել այն դրվագը, երբ Դեմբա Բան 11 մետրանոց էր պահանջում, բայց մենք այժմ էլ ոչինչ փոխել չենք կարող:
2-3 պահ ունեցանք: Մենք կարող էինք ավելի լավ խաղ ցույց տալ, բայց չկարողացանք հասնել նպատակին: Պետք է ավելի լավ խաղայինք հարձակման գծում, որպեսզի փոխեինք խաղի ելքը, բայց ոչինչ չստացվեց:
Ազա՞րը: Նա հանդիպեց տղայի հետ, և նրանք միմյանցից ներողություն խնդրեցին: Տղան գիտի, որ ժամանակ էր ձգում: Տխուր ենք, որ կորցրինք խաղացողի, բայց ոչինչ փոխել հնարավոր չէր: Երկուսն էլ խոստովանում են, որ սխալվել են: Էդենը հարվածում էր գնդակին, և նա խլեց այն: Կարող ենք վերլուծել այս դրվագը կես ժամ, բայց առանց այդ էլ պարզ է՝ երկուսն էլ սխալ են,-հայտնել է Բենիտեսը: BBC