«Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած արտագնա հաղթանակից հետո «Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հայտնել է, որ այժմ իր թիմը պետք է հաղթի «Տոտտենհեմին»:
Շնորհիվ երեկ տարած հաղթանակի՝ «Չելսին» բարձրացավ մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնական: Չորեքշաբթի օրը «ազնվականները» կխաղան «Տոտտենհեմի» հետ, որը նույնպես պայքարում է լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու համար:
-Ես չեմ տեսել այդ պահը (Ռաֆայելի խախտումը և հեռացումը դաշտից): Դրվագի կրկնությունը կարելի է 20 անգամ դիտել, սակայն ոչինչ չես փոխի:
Այժմ մեր համար կարևոր է յուրաքանչյուր խաղ: Չորեքշաբթի օրը պետք է հաղթենք «Տոտտենհեմին»: Մենք պետք է շարունակենք նույն ոգով և մտածենք միայն հաջորդ խաղի մասին,- Sky Sports-ին տված հարցազրույցում ասել է Բենիտեսը: