«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը վստահ է, որ այս ամռանն ակումբը նոր խաղացողների վրա կծախսի 100 մլն եվրո:
Վերջերս Բենիտեսն ակնարկեց, որ իրեն փոխարինելու է «Ռեալի» ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Ռաֆայելը համոզված է, որ պորտուգալացի մասնագետը չի կարող բողոքել տրանսֆերային բյուջեից:
-Հաջորդ մրցաշրջանում «Չելսին» ավելի լավը կլինի, որովհետև նրանք 100 մլն եվրո կծախսեն և կգնեն 3-4 ֆուտբոլիստի: Սակայն հիմք արդեն կա: Նրանց փայլուն ապագա է սպասվում:
Չգիտեմ, թե ով է լինելու հաջորդ մարզիչը, իրավունք չունեմ այդ մասին խոսելու, սակայն բոլոր շշուկները մատնացույց են անում մեկ մարդու,- հայտնել է Բենիտեսը Onda Cero ռադիոընկերությանը տված հարցազրույցի ժամանակ: