«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հայտնել է, որ թիմի ավագ Ջոն Թերրին «արատավոր շրջանում» է գտնվում: Ֆուտբոլիստը ոչ մի կերպ չի կարողանում վերադառնալ խաղային կանոնավոր պրակտիկայի ծնկի վնասվածքի պատճառով:
Հիշեցնենք, որ Թերրին ծնկի լուրջ վնասվածքը ստացել էր դեռ նոյեմբերին: Վերջերս նա դուրս գրվեց հիվանդանոցից, սակայն ոչ միշտ է հայտնվում դաշտում:
Երեկ Եվրոպա Լիգայի շրջանակներում «Չելսին» հյուրընկալվեց «Սպարտային», և երկրպագուները սպասում էին, որ Թերրին դաշտ դուրս կգա: Մինչդեռ Բենիտեսը որոշեց չվտանգել խաղացողին, որը վերջերս ոչ կանոնավոր է մարզվում:
-Անցած շաբաթ նրա մոտ ռեցիդիվ եղավ: Այնուհետև նա լավացավ և վերադարձավ մարզումներին առանց որևէ տհաճ սենսացիայի: Սակայն մենք պետք է վերահսկենք իրավիճակը: Նա պետք է ավելի շատ մարզվի թիմի հետ և այդ ժամանակ նա ավելի մեծ հնարավորություն կունենա՝ խաղային ժամանակ ստանալու:
Արատավոր շրջան է: Եթե նա չի խաղում, ապա չի կարող բարելավել իր խաղային մարզավիճակը: Եթե նա չկարողանա մարզվել թիմի հետ, ապա չի կարող բարելավել իր ֆիզիկական մարզավիճակը: Պետք է վերահսկել իրավիճակը, սակայն ներկա պահին եթե Կեհիլն ու Իվանովիչը շարունակեն միասին հաջող հանդես գալ, ապա մենք կշարունակենք հաղթել,- հայտնել է Բենիտեսը: The Guardian