«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը զղջում է, որ երեկ կայացած «Տոտտենհեմի» հետ խաղում բաց թողեցին հաղթանակը (2:2):
Պրեմիեր Լիգայի հետաձգված խաղում «Չելսին» ուներ խաղային առավելություն՝ երկու անգամ հաշվի մեջ առաջ անցնելով: Երկրորդ խաղակեսի սկզբին Բենիտեսի սաները լավ հնարավորություն ունեին՝ խփելու երրորդ գնդակը, սակայն չկարողացան, իսկ խաղն ավարտվեց 2:2 հաշվով:
-4-5 դրվագ կար, որ կարող էինք վճռել խաղի ելքը: Մենք չարեցինք դա: Հնարավորություն ունեինք՝ խփելու երրորդ գնդակը և ամեն ինչ ավարտելու:
Պետք է լավ պաշտպանվեինք երկու գոլի ժամանակ էլ: Թիմը պետք է վերադառնար պաշտպանություն առաջին գոլի դեպքում: Երկրորդ գոլի դեպքում էլ էր նույնը: Կարծում եմ, որ Ադեբայորը խաղից դուրս վիճակում էր:
Առաջին խաղակեսում մենք կառավարում էինք գնդակը: Երկրորդը չափազանց բաց էր: Երբ հաշիվը մեր օգտին էր, մենք ավելի լավ էինք կառավարում իրավիճակը: Այժմ մենք պետք է ևս մեկ հանդիպում հաղթենք, որպեսզի ապահովենք մեր տեղը լավագույն քառյակում: Փորձելու ենք հաղթել երկու խաղերն էլ, որ մնանք երրորդ հորիզոնականում,- հայտնել է մասնագետը: Sky Sports