Ռաֆայել Բենիտեսը հայտնել է, որ «Չելսիի» հետ պայմանագիրը լրանալուց հետո ուրախ կլինի լսել առաջարկ՝ Պրեմիեր Լիգայի այլ ակումբից:
Դեռ փետրվարին 52-ամյա իսպանացին հայտնել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Սթեմֆորդ Բրիջը»:
Չնայած ոչ հաջող մրցաշրջանին և երկրպագուների հետ ունեցած տարաձայնութուններին, Բենիտեսը հուսով է, որ «ազնվականների» հետ կնվաճի Անգլիայի գավաթը և կհաղթի Եվրոպա Լիգայում:
-Ես սիրում եմ հաղթել, սիրում եմ պայքարել տիտղոսի համար: Ես ցանկանում եմ մնալ թոփ ակումբում: Ինչու՞ ոչ Անգլիայում:
Եթե մենք կարողանանք տիտղոս նվաճել և մրցաշրջանը ավարտել լավագույն եռյակում, ապա դա ֆանտսատիկ կլինի: Այդպիսին է այժմ իմ նպատակը,- Բենիտեսի խոսքերն է մեջբերում BBC-ն: