«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հայտնել է, որ Եվրոպա Լիգայի քառորդ եզրափակչի «Ռուբինի» հետ պատասխան խաղում նա պատրաստվում է ձախ պաշտպանի դիրքում խաղացնել Դավիդ Լուիզին կամ Նատան Ակեին:
Չորեքշաբթի օրն «ազնվականները» մեկնեցին Մոսկվա՝ տանը թողնելով Էշլի Քոուլին և Ռայան Բերտրանդին, որոնց անհանգստացնում են համապատասխանաբար ծնկատակի ջիլի վնասվածքն ու հարբուխային հիվանդությունը:
Այս կորուստներն ստիպում են Բենիտեսին այլ տարբերակ փնտրել: Մասնագետը մտածում է այդ դիրքում դաշտ հանել Լուիզին կամ Ակեին, ովքեր ավելի վաղ ընթացիկ մրցաշրջանում հանդես են եկել պաշտպանության կենտրոնում:
-Դավիդ Լուիզը նույնպես խաղացել է ձախ պաշտպանի դիրքում: Հետևաբար, սա կարող է տարբերակ լինել: Դեռ չեմ որոշել, սակայն այսօր մենք մարզում կանցկացնենք, որից հետո որոշում կկայացնենք: Չեմ կարծում, որ Ակեի մոտ խնդիրներ կառաջանան, եթե նա խաղա: Նա արդեն խաղացել է մեր կազմում, նա մարզվում է մեզ հետ,- հայտնել է Բենիտեսը: Goal