Մադրիդի «Ռեալը» դիտարում է «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի թեկնածությունը, ով կարող է փոխարինել Կարլո Անչելոտիին:
54-ամյա իտալացին կհեռացվի «արքայական ակումբից», եթե «Ռեալն» ընթացիկ մրցաշրջանում չհաղթի Չեմպիոնների Լիգան կամ Իսպանիայի առաջնությունը: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Այս պարագայում «Ռեալը» կարող է ակումբ հրավիրել Մարտինեսին, ով նախորդ մրցաշրջանում «Ուիգանի» հետ նվաճեց Անգլիայի գավաթը, իսկ այս տարի բարձր մակարդակով մարզում է «Էվերթոնը», որը Չեմպիոնների Լիգային մասնակցելու լավ հնարավորություն ունի: