«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հնարավոր է շուտով կորցնի իր ֆուտբոլիստների հարգանքը: Նման կարծիք է հայտնել «Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը:
Այս շաբաթ Մանչինին մարզման ժամանակ հարձակվել է Մարիո Բալոտելլիի վրա, քանի որ վերջինս կոպիտ է խաղացել իր թիմակից Սքոթ Սինկլերի նկատմամբ: Ավելի ուշ իտալացի մասնագետը հայտարարել է, որ ոչ մի վիճաբանություն էլ չի եղել:
Մինչդեռ փորձառու Ռեդնապը համոզված է, որ այս դրվագը վատ կանդրադառնա Մանչինիի վրա:
-Նման բան չի կարելի թույլ տալ: Ի՞նչ կշահես դրանից: Մեր օրերում ֆուտբոլիստների նկատմամբ նման վերաբերմունքը անթույլատրելի է: Մանչինիի նման պահվածքը ոչ մի լավ բանի չի հանգեցնի:
Ռեդնապի կարծիքով նման վերաբերմունքի պատճառով Մանչինին կզրկվի հարգանքից: Նման դեպքերում մարզիչը պետք է զրույցի միջոցով հարթի կոնֆլիկտը:
-Տարիներ առաջ նման բաներ լինում էին: Շատ-շատ տարիներ առաջ որոշ մարզիչներ իրենց նման կերպ էին պահում, սակայն այդ ժամանակները վաղուց անցել են,- ասել է Ռեդնապը: Sky Sports