Հարի Ռեդնապը համոզված է` իրենք կարող են դուրս գալ այս ծանր իրավիճակից: «Քուինս Պարկ Ռեյնջերսը» հնարավոր է հունիսին լքի Անգլիայի Պրեմիեր Լիգան:
Ըստ գլխավոր մարզչի` հարկավոր է ճիշտ օգտվել տրանսֆերային պատուհանից և ձեռք բերել թիմի համար կարևոր մի քանի ֆուտբոլիստների:
-Մենք խնդիրներ ունենք: Մեր մրցակիցները մեզնից շատ են առաջ անցել: Բայց եթե մենք` սեփականատերը, մարզիչները, ֆուտբոլիստները, գործենք մտածված, ապա արդյունքի կհասնենք:
Եվ դա թերևս կլինի իմ ամենամեծ նվաճումը: Մենք կարող ենք մնալ Պրեմիեր Լիգայում: Կարծում եմ «ՔՊՌ»-ը հնարավորություն ունի ինչ որ ֆանտաստիկ բան անելու,- նշել է Ռեդնապը: Sky Sports