Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, «Արսենալի» կիսապաշտպան Աարոն Ռեմսին ազդրի վնասվածքի պատճառով կարող է բացակայել մինչև երկու ամիս:
Հիշեցենք, որ ուելսցի 23-ամյա կիսապաշտպանն այդ վնասվածքը ստացել է «Վեստ Հեմի» դեմ խաղում, որում «զինագործները» 1:3 հաշվով կամային հաղթանակ տարան: Խաղից հետո «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն հայտնել է, որ Ռեմիսն կարող է բաց թողնել տոնական շրջանը:
Այս պահին լոնդոնյան ակումբի մարզչական շտաբը սպասում է բուժզննման պատասխաններին: Եթե հաստատվի կանխատեսումներն, ապա Ռեմսին կարող է դաշտ չվերադառնալ 6-ից 8 շաբաթ:
Ռեմսիի կորուստը մեծ հարված կլինի «Արսենալի» համար, քանի որ ուելսցին բազում գոլային պահեր էր ստեղծում և ինքն էլ էր գոլերի հեղինակ դառնում: