Իսպանացի դարպասապահ Պեպե Ռեյնան հայտնել է, որ մտադիր չէ վերադառնալ «Լիվերպուլ» և ցանկանում է վարձակալության ժամկետի ավարտից հետո մնալ «Նապոլիում»:
«Էնֆիլդում» Սիմոն Մինյոլեի ներկայությունը գործնականում բացառում է Ռեյնայի վերադարձը «Լիվերպուլ»:
-Ես այստեղ ինձ շատ երջանիկ եմ զգում: Մինչև մրցաշրջանի ավարտը կխաղամ այստեղ և չեմ մտածում «Լիվերպուլ» վերադառնալու մասին: Ցանկանում է մնալ և օգնել «Նապոլիին»,- ասել է Ռեյնան: Sky Sports