«Ռենի» գործադիր տնօրեն Պիեր Դրեոսսին հաստատել է, որ կիսապաշտպան Յան Մվիլան, ում համար պայքարում են անգլիական մի շարք ակումբներ, հնարավոր է անցկացրեց իր վերջին հանդիպումը Ֆրանսիայում:
Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով լուրջ հետաքրքրված են «Քուինս Պարկ Ռեյնջերսը», «Ֆուլհեմը», «Ռեդինգը» և «Տոտտենհեմը»: Յանն ունի բավականին շահավետ առաջարկներ նաև «Զենիթից» և «Ռուբինից»: Ըստ որոշ տեղեկությունների՝ վերջինս էլ հենց հանդիսանում է ֆավորիտ այս պայքարում:
Ակումբի գործադիր տնօրենի կարծիքով Մվիլան շուտով կհեռանա Ֆրանսիայից:
-Կան լավ հնարավորություններ, որ սա Մվիլայի վերջին խաղն է «Ռենի» կազմում,-հայտնել է Դրեոսսին: Sky Sports