«Սաութհեմպտոնի» հարձակվող Ռիկի Լամբերտը հայտնել է, որ իրենց թիմը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կպայքարի Պրեմիեր Լիգայի 7-րդ տեղի համար:
Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանը բավական հետաքրքիր է ստացվել, և միայն այս առաջնության երկու ակումբ են կորցրել մրցաշարային մոտիվացիան: Դրանք են «Նյուքասլ Յունայթեդը» և «Սաութհեմպտոնը»:
Սակայն 32-ամյա Լամբերտը, ում անվան դիմաց 9 գնդակ կա, իր համար մոտիվացիա է գտել և իր թիմակիցներին կոչ է անում մրցաշարային աղյուսակում շրջանցել գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդին»:
-Եթե մրցաշրջանի արդյունքում կարողանանք «Մանչեսթեր Յունայթեդից» բարձր հորիզոնական զբաղեցնել, ապա այս մրցաշրջանը մեզ համար հատուկ կարելի է համարել: Նախորդ մրցաշրջանում մենք ութերորդն էինք, դրա համար այս անգամ պայքարում ենք յոթերորդ տեղի համար: Յոթերորդ տեղից հետո կպայքարենք վեցերորդ տեղի համար,- BBC-ին հայտնել է Լամբերտը: