«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռիո Ֆերդինանդը հայտնել է, որ ցանկանում է լինել իր թիմի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը:
Ոչ շատ վաղ, Ռիոն «Յունայթեդի» հետ նվաճեց իր համար հերթական չեմպիոնական տիտղոսը: 34-ամյա Ֆերդինանդը չի ցանկանում այսքանով սահմանափակվել և հայտնել է, որ մտադիր է դառնալ իր ակումբի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը:
Սակայն, որպեսզի դա իրականանա, նա պետք է ավելի շատ մրցանակ ունենա, քան իր թիմակից Ռայան Գիգգսը, ով «Յունայթեդում» մասնակցել է ավելի քան 900 հանդիպման և նվաճել 32 տիտղոս:
-Ես դեռ գոհ չեմ այն հաղթանակներից, որ ունեցել եմ, քանի որ նայում եմ շուրջս և տեսնում, որ կան ֆուտբոլիստներ, ում մրցանակներն ավելի շատ են:
Բոլորը համեմատվում են լավագույնների հետ: Դա այն է, ինչ ես արել եմ այստեղ տեղափոխվելու օրվանից: Ես տեսնում եմ շուրջս և եթե նրանք ավելին ունեն, քան ես, ապա ես նույնպես ցանկանում եմ դա ունենալ:
Ես մշտապես իմ առջև նպատակ եմ դնում: Ես երբեք չեմ նստի և ասի, որ գոհ եմ այն ամենից, ինչին հասել եմ,- ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Ֆերդինանդը: