Հարձակվող Ռիչարլիսոնը համալրել է «Տոտտենհեմի» կորուստների ցանկը։
Ռիչարլիսոնն ԱՊԼ֊ի այս մրցաշրջանում մասնակցել է «Տոտտենհեմի» մեկնարկային 10 հանդիպումներից յուրաքանչյուրին, սակայն նախորդ գիշեր «Չելսիի» դեմ կայացած հանդիպումը ամբողջությամբ անցկացրել է պահեստայինների նստարանին:
Պարզվում է, որ Ռիչարլիսոնի առողջական խնդիրները կրկին սրվել են, և որոշվել է 26 ամյա բրազիլացուն վիրահատության ուղարկել։
«Վերջին մի քանի ամիսներն ինձ համար դժվար են եղել, ես նաև առողջական խնդիրներ եմ ունեցել»:
«Արդեն խոսել եմ բժիշկների հետ և շուտով վիրահատվելու եմ, արդեն ութ ամիս է, ինչ տանջվում եմ՝ պայքարում և դիմանում եմ հանուն ազգային հավաքականի և ակումբի»։
«Կարծում եմ, որ ժամանակն է հանգստանալու: Տեսնենք, թե ինչ կլինի առաջիկա մի քանի օրվա ընթացքում», – ասել է Ռիչարլիսոնը ESPN Brasil-ին տված հարցազրույցում։