«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտնել է, որ մրցաշրջանի մնացած հատվածը կարող է որոշել մի շարք ֆուտբոլիստների ապագան:
«Աստոն Վիլլայի» հետ խաղից առաջ «քաղաքայինները» առաջատար «Յունայթեդին» զիջում են 15 միավոր: Ակնհայտ է, որ Մանչինիի թիմի չեմպիոնական շանսերը շատ փոքր են:
Սակայն Մանչինին չի հանձնվում և ինչպես երևում է, կպայքարի մինչև վերջին պահը: «Սիթին» միաժամանակ շարունակում է ելույթները Անգլիայի գավաթում, որտեղ հաջորդ շաբաթ կիսաեզրափակչի ուղեգրի համար կպայքարի «Բարնսլիի» հետ:
-Մրցաշրջանի մնացած հատվածում մեզ շատ կարևոր խաղեր են սպասվում: Մենք գիտենք, որ մի քանի ֆուտբոլիստներ կարող են ստեղծել իրենց ապագան «Սիթիում», սակայն դեռ չգիտենք, թե ովքեր կհեռանան:
Հավանաբար մի քանի ֆուտբոլիստներ կորոշեն հեռանալ, քանի որ բավարար խաղային ժամանակ չեն ստանում: Ամեն ինչ կորոշվի մրցաշրջանի մնացած հատվածում,- ասել է Մանչինին: Sky Sports