• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոբերտո Մանչինի. «Ռիչարդսը դեռ շատ պետք է աշխատի»

Միկա Ռիչարդս«Ուիգանի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (1:0) «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոստովանել է, որ դժգոհ է պաշտպան Միկա Ռիչարդսի խաղից:

24-ամյա Ռիչարդսը երեկ առաջին անգամ էր դաշտ դուրս եկել՝ երկար ժամանակ ապաքինվելով ծնկի վնասվածքից: Մինչդեռ Միկան տպավորություն չթողեց, շատ սխալվեց և խաղի վերջում իսկապես հոգնել էր:

Հետխաղյա մամլո ասուլիսին Մանչինին չկաողացավ թաքցնել հիասթափությունը՝ միևնույն ժամանակ ակնարկելով, որ ուրախ է պաշտպանի վերադարձի համար:

-Նա դեռ շատ պետք է աշխատի: Ինձ դուր չեկավ նրա խաղը: Մտածում էի, որ նա իր լավագույն մարզավիճակում կլինի: Այնուամենայնիվ, երջանիկ եմ, որ նա վերադարձել է,- հայտնել է իտալացի մասնագետը:

Բացի այդ Ռոբերտոն արժանին է մատուցել մրցակցին:

-«Ուիգանն» արժանի չէ Պրեմիեր Լիգայից դուրս մնալուն: Նրանք այսօր լավ խաղ ցույց տվեցին և 65 րոպեների ընթացքում մեզնից լավն էին: Ռոբերտո Մարտինեսը հիանալի մասնագետ է, իսկ նրա թիմն այսօր ուղղակի հրաշալի գործեց,- ավելացրել է Մանչինին: