«Ուիգան»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը չի զղջում, որ նախորդ ամառ չլքեց ակումբը՝ չնայած հնարավորություն ուներ տեղափոխվել ավելի բարձրակարգ ակումբ:
-Ֆուտբոլի հետ կապված յուրաքանչյուր գործ իր ռիսկն ունի: Այսպիսին է ֆուտբոլի բնույթը: Ամենակարևորը սխալի գիտակցումն է: Ակումբը փոխելու համար կան հարմար և ոչ հարմար պահեր:
Ամռանը ես մի շարք առաջարկություններ ունեի, այդ թվում գրանդ ակումբներից: Այդ ժամանակ պահը հարմար էր թվում տեղափոխության համար: Իսկ հիմա հիշում եմ և գիտեմ, որ ճիշտ եմ գործել մնալով ակումբում: «Ուիգան»-ի ղեկավարությունը մշտապես ինձ օգնել է, և ես պետք է իմ նվիրված աշխատանքով փոխհատուցեմ նրանց ,- ասել է Մարտինեսը: Sky Sports